googleԲորսայում գրանցվել է դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային նվազում. հայտնում է Ermenihaber-ը:

Հոկտեմբերի 28-ի աճուրդներում դոլարը ռեկորդային ցուցանիշով արժևորվել է Թուրքիայի ազգային արժույթի՝ լիրայի նկատմամբ. դոլարի փոխարժեքը լիրայի նկատմամբ հասել է 3.13-ի, ապա նվազել 3.12-ի:

Լիրայի փոխարժեքի այսչափ անկումը մասնագետները պայմանավորում են ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքների սպասված բարձրացմամբ և Սիրիայում, Իրաքում ընթացող պատերազմական գործողություններին թուրքական զինուժի մասնակցությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել