Գրոհայինները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծությունը, մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին։
Զինվորականների տվյալով՝ միայն անցած մեկ օրում քաղաքի ուղղությամբ ավելի քան 100 արկ է արձակվել։
«Ընդհանուր առմամբ՝ մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ավելի քան 150-ը՝ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Հիմնականում դրանք ոտքի, ձեռքի և որովայնի խոռոչի բեկորային վնասվածքներ են»,- հայտնում է կենտրոնը։
Գրոհայիններն օգտագործում են պայթուցիկներով լցոնված գազային բալոններ, ինքնաշեն ականներ և չկառավարվող արկեր։
Հալեպի կենտրոնական հիվանդանոցը գերբեռնված է։ Վիրահատարաններում ու վերակենդանացման բաժանմունքում տեղ չկա։



