Ջրածիծառները կարող են անդադար թռչել 10 ամիս՝ ցույց է տալիս շվեդ գիտնականների նոր հետազոտությունը։ Այդ թռչունները պահպանում են էներգիան՝ հավասարակշռվելով օդի տաք հոսանքների վրա։ Թռիչքի ընթացքում նրանք նաև նիրհում են։ Այս մասին հաղորդվում է Current Biology ամսագրում։

19 թռչուններից, որոնց հետևել են Լունդի համալսարանի գիտնականները դեպի Կենտրոնական Աֆրիկա նրանց միգրացիայի ընթացքում, 3-ը ոչ մի անգամ գետնին չեն դիպեչլ։ Մյուսները դադարեցրել են թռիչքը արտակարգ իրավիճակներում, օրինակ, վատ եղանակի դեպքում։

Գիտնականների խոսքով՝ կախվածություն կա էներգիայի ծախսի և կյանքի տևողության միջև. «արագ» ապրողները երիտասարդ են մահանում, սակայն այդ թռչունները երկար են ապրում՝ մինչև 20 տարի, այնպես որ հակադրվում են կանոններին։ Մինչ օրս օդում առանց դադարի անցկացված ամենաերկար ժամանակահատված է համարվել ճղլակի երկամսյա թռիչքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել