Panorama.am-ը գրում է.
Անցած կես տարվա ընթացքում Հայաստանի քաղաքական կյանքում տեղ գտած իրադարձությունների հետևանքներից մեկն այն է, որ Հայաստանում թերևս մեծացել է այսպես կոչված «ընտրական անորոշությունը», ինչը դրական միտում է ժողովրդավարության ամրապնդման առումով։ Եթե ընտրություններից առաջ դրանց արդյունքները որոշակիորեն ոչ ոք չգիտի, հստակ չի՝ որ թեկնածուն ինչքան ձայն կհավաքի, և ի վերջո ով կհաղթի, ապա գործ ունենք «ընտրական անորոշություն» հետ։
Այստեղ պետք է տարանջատել ընտրությունների կանխատեսելիության խնդիրը։ Տարաբնույթ հարցումների միջոցով հնարավոր է պարզել բնակչության քաղաքական տրամադրությունները և անել կանխատեսումներ, որոնք երբեմն մոտ են լինում իրական արդյունքներին, երբեմն՝ ոչ։ Այդուհանդերձ, մրցակցային ընտրությունը, ինչը ժողովրդավարության կարևոր տարրերից է, ենթադրում է բոլոր թեկնածուների հաղթելու հավանականություն՝ մեկին մեծ, մեկին փոքր։ Եթե կա հավանականություն, կա նաև անորոշություն։
Գրեթե բոլոր երկրներում էլ, անկախ քաղաքական ռեժիմի տեսակից, կազմակերպում են ընտրություններ՝ իշխանությունների ձևավորման գործընթացը լեգիտիմացնելու նպատակով։ Սակայն ոչ բոլոր դեպքերում են, որ ընտրությունները քաղաքացիներին իրական հնարավորություն են տալիս ընտրելու իրենց ներկայացուցիչներին, որոնք ժողովրդի անունից կընդունեն որոշումներ, կմշակեն քաղաքականություն և նաև նույն ժողովրդի առջև պատասխանատվություն կկրեն իրենց գործունեության համար։
Գալով ներկայիս Հայաստանին՝ հարկավոր է նշել, որ անկախությունից ի վեր գրեթե բոլոր ընտրություններից առաջ հանրության մեջ տարածված բողոք-տրտունջն է եղել, որ միևնույն է հաղթելու է իշխանական թեկնածուն՝ ամեն գնով, ներառյալ կեղծարարությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



