Image result for սուրբ գիրքՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (29 հոկտեմբեր 2016թ.)

Հիսուս ասում է իր հետևորդներին.
-Դարձյալ պատվիրում եմ ձեզ, սիրեցե՛ք միմյանց։
-Եթե աշխարհը ձեզ ատում է, իմացե՛ք, որ նախ ինձ է ատել։ Եթե այս աշխարհին պատկանած լինեիք, աշխարհը սիրած կլիներ ձեզ, որպես իրենից եղող մեկին։ Բայց աշխարհը ձեզ ատում է, որովհետև ես ձեզ զատեցի այս աշխարհից, և դուք այլևս այս աշխարհին չեք պատկանում։ Հիշեցե՛ք այն խոսքը, որ ասացի ձեզ, թե՝ «Ծառան իր տիրոջից ավելի մեծ չէ»։ Եթե ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կհալածեն. եթե իմ խոսքերը գործադրեցին, ապա ձերն էլ կգործադրեն։ Բայց այս բոլորը ձեզ պիտի անեն իմ անվան պատճառով, որովհետև չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկեց։ Եթե ես աշխարհ եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա, բայց հիմա իրենց մեղքի համար որևէ արդարացում չունեն։ Ով որ ատում է ինձ, ատած կլինի իմ Հորը։ Եթե ես նրանց մեջ կատարած չլինեի այնպիսի գործեր, որ ուրիշ ոչ ոք չի արել, նրանք մեղք չէին ունենա։ Սակայն ահա նրանք տեսան իմ գործերը և ատեցին թե՛ ինձ, թե՛ իմ Հորը։ Եվ այդ նրա համար, որ կատարվի նրանց Օրենքում գրվածը, որ ասում է. «Ինձ ատեցին առանց որևէ պատճառի»։
(Հովհաննեսի ավետարան 15:17-25)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել