Լրիվ այլ հարց ա էդ շենքի պայթեցման եղանակը: Պետք էր մեկ-երկու օր առաջ շրջակայքի բնակիչներին լրատվամիջոցներով տեղեկացնել, բակերում գոռալ, որ առաջիկա դըդըմփ-գըգըմփը ոչ թե, օրինակ, Երևանի ռմբահարման կամ ահաբեկչության արդյունք ա, այլ շինարարական գործողության: Մարդ ես, էլի, շաքար բարձրանալ ա, ինֆարկտ ա...
Իսկ մինչև դա անելը, էդ հոգնած շինությունն անպայմանորեն պիտի համապատասխան միջոցներով մեկուսացվեր շրջակայքից` կենտրոնը փոշով քաքմեջ չանելու քիչ եկամտաբեր նպատակով:
Ես թքած ունեմ էդ շենքի վրա (ճարտարապետական ու արժեքային իմաստով): Բայց ես, ի տարբերություն քաղաքապետարանի ու ԱԻՆ-ի, թքած չունեմ էս քաղաքում բնակվող մարդկանց վրա: Ու ես էդ մարդկանց հետ մեկտեղ թքած ունեմ թե` ԱԻՆ-ի վրա շառ անող, թե` քաղաքապետարանից "դաբռո" չտեսած, բայց տեղում մեկ մարտական հաշվարկ ունեցած ԱԻՆ-ի վրա:
Հ.Գ. Ֆրոյդիկ, տանս փոշին ու?մ նվիրեմ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.sardaryan/posts/1355348341155923
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել