Panorama.am-ը գրում է.

Ճարտարապետ Արսեն Կարապետյանը Երևանի Հանրապետության փողոցի թիվ 65 շենքի Բ մասնաճյուղի (նախկին առաջին տպարան) շենքի պայթեցման հետ կապված դիմել է վարչապետի օգնականներին՝ «քանի որ երևանցիները քաղաքային իշխանություն չունեն»։

«Ես իմ կողմից գրել եմ, դուք էլ միացեք:

Այսօր (հոկտեմբերի 27) տեղի ունեցավ միջադեպ, որը մեծ բողոքի և զայրույթի ալիք բարձացրեց: Օրը ցերեկով պայթեցվեց Երևանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության և Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել է 1920-ականներին, լավ պահպանված էր, եզակի է, այս պահին ժամանակ չունեմ նյութեր գտնելու, բայց եթե չեմ սխալվում, Թամանյանն էր սկսել նախագծումը, հետո ուրիշ ճարտարապետ էր ավարտել:

Դիմում եմ ձեզ, քանի որ դուք զբաղվում եք մշակույթով, քաղաքաշինությունով, տուրիզմով, մարդու իրավունքներով, առողջապահությունով և բնապահպանությունով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել