
Ընթանում է տրամաբանության քննություն.
Դասախոս.
- Ինքնաթիռում կա 500 աղյուս։ Աղյուսներից մեկն ընկնում է, քանի՞սն է մնում ինքնաթիռում
Ուսանող.
- Դե շատ հեշտ է, 499։
- Ճիշտ է, հաջորդ հարցը։
Ինչպե՞ս 3 քայլով փղին տեղավորել սառնարանում։
- 1. Բացել սառնարանի դուռը, 2. մտցնել փղին, 3. փակել սառնարանի դուռը
- Հաջորդը, ինչպե՞ս եղնիկին տեղավորել սառնարանում 4 քայլով
– 1. Բացել սառնարանի դուռը, 2. հանել փղին, 3. մտցնել եղնիկին, 4. փակել սառնարանի դուռը
- Հրաշալի է։ Կենդանիների արքա առյուծի ծնունդն է, նրան շնորհավորելու են եկել բոլոր կենդանիները՝ բացի մեկից, ինչու՞։
- Որովհետև եղնիկը դեռ սառնարանում է։
- Հրաշալի է, անցնենք առաջ։ Կարո՞ղ է տատիկը անցնել ճահճով, որը լիքն է կոկորդիլոսներով։
- Իհարկե կարող է, չէ՞ որ բոլոր կոկորդիլոսները գնացել են առյուծի ծնունդը նշելու։
- Շատ լավ է, իսկ հիմա վերջին հարցը։ Տատիկն անցավ դատարկ ճահճով, բայց մահացավ, ի՞նչ եղավ նրա հետ։
- Հմմմ, երևի թե խեղդվեց։
- Ոչ, նրա գլխին ընկավ աղյուսը, որն ընկել էր ինքնաթիռից։ Քննությունը չհանձնված է համարվում։