Image result for վարկայինՀՀ «վարկային գիծը» մաքրելու ժամանակը

Հայաստանը տևական ժամանակ է, ինչ տնտեսական ծանր վիճակում է հայտնվել՝ պայմանավորված ներքին և արտաքին պատճառներով: Այսպիսի պայմաններում տնտեսությունը առաջ մղելու համար անհրաժեշտ է լինում հատուկ տնտեսական քաղաքականության իրականացումը: Տնտեսական քաղաքականության մեջ իր ուրույն դերն ունի նաև վարկային քաղաքականության գիծը:

Ճիշտ է, ծանր տնտեսական պայմաններում վարկային միջոցների ներգրավումը կարող է լրացուցիչ գործոն դառնալ տնտեսության համար, սակայն պետք է հաշվի առնել, թե որքան է այդ վարկի օգտակարության և նպատակահարմարության աստիճանը, քանի որ ոչ նպատակահարմար վարկային միջոցների ձեռքբերումը թանկ է նստում պետության վրա, և պետության վարկային բեռը ծանրանում է քաղաքացիների ուսերին:

Հաշվի առնելով երկրում տնտեսական դրության բարելավման կարևորությունը՝ վարչապետը հատուկ ուշադրության է արժանացրել այս հանգամանքը և համապատասխան հանձնարարական տվել նախարարություններին և գերատեսչություններին: Մասնավորապես նա հանձնարարել է՝ վերանայել բոլոր վարկային ծրագրերը, որոնք առնչվում են տվյալ նախարարությանը կամ գերատեսչությանը՝ ուսումնասիրելով նպատակահարմարությունը և տալով հաշվելի գնահատականներ՝ պե՞տք են, թե ոչ, ի՞նչ օգուտ կա իրականում, մուլտիպլիկատիվ ի՞նչ էֆեկտ են տալիս այդ նախագծերը և այլն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել