Բշտիկները ճարպային գեղձերի բորբոքումների արդյունք են, իսկ ճարպային գեղձերի հիմնական դերը մաշկի պահպանությունն ու խնամքն է:
Ձեզ եմ ներկայացնում բշտիկներից ազատվելու եղանակները և նշում ճիշտ սնվելու կանոնները:
Եթե բշտիկների հետ կապված խնդիրները կրում են մշտական բնույթ՝ ցավում է մաշկը, բշտիկները չեն անցնում և զբաղեցնում են մեծ տարածք, ապա պայքարելը շատ դժվար է, և հարկ է դիմել մասնագետի օգնությանը: Այսպիսի դեպքերում հիմնականում ախտորոշում են ճարպոնի բորբոքում՝ «ակնե», որի դեպքում անհրաժեշտ կլինի լիարժեք բուժման կուրս անցնել: Եթե բշտիկները անհանգստացնում են ժամանակ առ ժամանակ, ապա խնդիրը ունի կոսմետիկական լուծում:
Ի՞նչ է պետք անել բշտիկներից ազատվելու համար։
Առավել մեծ ժամանակ հատկացնել մաշկի խնամքին: Այս դեպքում բժշկական գիտելիքներ այդքան էլ անհրաժեշտ չեն: Հարկավոր է պարզապես մաքրել մաշկը:
Բշտիկների դեմ պայքարի մասին խոսելիս հաճախ է ասվում այն մասին, որ դրանց դեմ պայքարելու հիմնական եղանակը հաճախակի լվացումն է: Բայց պետք է նշենք, որ դա չի օգնի ազատվել բշտիկներից, քանի որ բշտիկները հանդիսանում են ճարպային գեղձերի բորբոքումներ, իսկ ճարպային գեղձերի հիմնական դերը մաշկի պահպանությունն ու խնամքն է: Առավել հաճախ լվանալով՝ մենք մաքրում ենք հենց այդ նույն ճարպը և դրանց լվացման հետևանքով բշտիկները ոչ թե պակասում են, այլ ավելանում:
Օրական անհրաժեշտ է լվանալ մաշկը 2-3 անգամ: Նույնը կարելի է ասել նաև պիլինգի մասին, որի մանր մասնիկները ոչ թե մաքրում են բշտիկները, այլ, ընդհակառակը, գրգռում են դրանք: Պայքարի համար հարմար է օգտագործել քսուքներ:
Պետք է առաջին հերթին կայունացնել աղիների գործունեությունը: Բանն այն է, որ մաշկը հաճախ վերցնում է իր վրա այն համակարգերի ֆունկցիաները, որոնց մաքրում են օրգանիզմը: Հետևապես, եթե կա աղիների գործունեության խանգարում, ապա մաշկի վրա բշտիկների առկայությունը կլինի անխուսափելի երևույթ:
Խմեք առավոտյան մեկ բաժակ աղային լուծույթ: Պատրաստելու համար անհրաժեշտ է մեկ թեյի գդալ աղն ավելացնել կես լիտր ջրին: Դա խմելուց կես ժամ անց խմել մեկ բաժակ կեֆիր: Աղային լուծույթն իր վրա է վերցնում ստամոսքում գտնվող վնասակար նյութերը, իսկ կեֆիրը չեզոքացնում է աղի մնացորդները ստամոքսում և ավելացնում է օգտակար բակտերիաների քանակը: Տեսանելի արդյունք կլինի մեկ շաբաթ ամեն օր օգտագործելուց հետո:
Օրգանիզմը, ինչպես նաև մաշկը մաքրելու համար կօգնի ջուրը, հատկապես գոլ ջուրը: Օրական պետք է խմել միջինը 2-2.5 լիտր չգազավորված ջուր:
Փոխեք սննդակարգը: Եթե որոշել եք ազատվել բշտիկներից, ապա կոլան, լիմոնադը, չիպսը, արագ պատրաստվող սնունդը, սուրճը պետք է հանել սննդակարգից: Սննդակարգում պետք է մշտապես լինեն մրգեր, բանջարեղեն, կանաչեղեն, սոյա, կանաչ թեյ: