Կանադայում բուժքույրը յոթ տարի շարունակ սպանել է թոշակառուներիAysor.am-ը գրում է.

Կանադայում բուժքրոջը մեղադրում են 8 մարդու սպանության մեջ, հայտնում է ռուսական «Առաջին ալիքը»:

Ըստ քննիչների՝ բոլոր զոհերը նրա պացիենտներն են եղել: Կինն աշխատում էր ծերանոցում, և յոթ տարի շարունակ մեծացնում էր դեղամիջոցների չափաբաժինը՝ ուղարկելով խնամյալներին այն աշխարհ:

Դրդապատճառների մասին  նրան այժմ հարցաքննում է ոստիկանությունը: Հայտնի է, որ գործին կցվել են բուժքրոջ գրառումները համացանցից, որոնցում նա բացահայտ  պատմում էր պացիենտների և իր հոգեկան վիճակի մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել