cameron thumbs upv2Araratnews.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը ինքնակենսագրական գիրք կգրի, որտեղ կպատմի երկրի կառավարությունը ղեկավարելու ժամանակաշրջանի մասին: Այս մասին հայտնում է Sky News-ը:

Նշվում է, որ գրքում կընդգրկվեն մանրամասներ այն իրադարձությունների մասին, որոնք կապված են Brexit-ի, Շոտլանդիայի անկախության հանրաքվեի, Սիրիայում ռազմական գործողությունների և Լիբիայում ռմբակոծությունների հետ:

Քեմերոնը հայտարարել է, որ կփորձի պատմել այն պատճառների մասին, որոնցով ինքն առաջնորդվել է որոշումներ ընդունելիս, ինչպես նաև իր կարիերայում հաջողությունների ու անհաջողությունների մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել