«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ փոխնախարար Վարդան Գևորգյանը հայտարարագրել է, որ ունի չորս բնակարան, մեկական ավտոտնակ և «Երազ» մակնիշի ավտոմեքենա։ Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 3.1 մլն դրամ, 7 հազար դոլար և 2.5 հազար եվրո։ Իսկ որպես եկամուտ վերջինս հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 1 մլն 623 հազար դրամ։ Իսկ, ահա, ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը հայտարարագրել է, որ ունի նոր կառուցված շինություններ և «VAZ 21099» մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախարար Հայրապետյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 45 հազար դոլար և 4 մլն 470 հազար դրամ։ Իսկ որպես եկամուտ նա հայտարարագրել է իր աշխատավարձը՝ տարեկան 3 մլն 800 հազար դրամ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել