Էն օրը տեսնեմ՝ Արաբկիրի թաղապետն իր էջում Երևանի քաղաքապետի խորհրդականի ու արաբկիրցիների հետ հանդիպումից լուսանկարներա տեղադրել, ինչ-որ հանձնարարականներ տվել և այլն: Սիրտս չտարավ, ասի գուցե մարդը մոռացելա, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ թաղապետարանից 200 մետրի վրա մի 20 մետրանոց բանուկ ճանապարհ կա, որից վաղ միջնադարի հոտ է գալիս, ու որ լավ կլիներ՝ դա սկզբի համար բարեկարգեին, մինչև լուրջ դեմքով հանդիպումներ ունենալը: Հա, նաև խնդրեցի քաղաքապետի խորհրդականին փոխանցել, որ քաղաքապետարանի մասնագետների կեսը, եթե ոչ բոլորը, ձրիակերներ են, ովքեր գործ անել չգիտեն: Իսկ թե ինչպես վարվեց թաղապետը, շատ հուզիչ էր: Նա (կամ նրա էջը վարողը) ջնջեց մեկնաբանությունն ու անձնական նամակով ինձ մեղադրեց ինքնագովազդով զբաղվելու մեջ Սկսեմ ինքնագովազդից: Ցանկության դեպքում ինքնագովազդի համար ես կունենամ այնքան լծակ, որքան ամբողջ Արաբկիրի թաղապետարանը չի կարող ունենալ, ու թաղապետի էջում ինքնագովազդվելն ամենավերջին տարբերակը կլինի իմ մասին հիշեցնելու: Ես դրա կարիքը չունեմ, ու ամենաքիչը կոռեկտ չի, երբ բնակիչը հետամուտա լինում իր բարձրացրած խնդրի լուծմանը, ու այն պաշտոնյան, ով պարտավոր է լուծել դա, նրան մեղադրում է ինքնագովազդի մեջ:
Իսկ հիմա թաղապետարան-քաղաքապետարան բառդակի մասին: Ի՞նչ է ստացվում. թաղապետը միջնորդություն է ուղարկում քաղաքապետարան ինչ-որ հարցով: ՅՈԹ ԱՄԻՍ այդ միջնորդության պատասխանը այդպես էլ չի գալիս, բայց ոչ մեկի, ներողություն արտահայտությանս համար, տանձին չի, թե ինչ կլինի այդ խնդրի հետ: Ո՛չ թաղապետարանից են հետաքրքրվում, թե ինչ եղավ իրենց միջնորդությունը, դե ո՛չ էլ քաղաքապետարանն է լայաղ անում պատասխանել:
Չգիտեմ՝ ում «հանճարեղ» գաղափարն է եղել նախկին ոստիկանին առաջադրել թաղապետի պաշտոնում, բայց հաստատ դա լավագույն որոշումը չի եղել: Այս մարդը կա՛մ պրոֆեսիոնալ չէ, կա՛մ էլ հավես չի անում աշխատի: Դե իսկ քաղաքապետարանի մասին ընդհանրապես չեմ խոսում: Կարևորը Փոքր Կենտրոնը բարեկարգված, քաղաքապետի ջերմոցներից բերված ծաղիկներով անճաշակ ձևավորված լինի, մնացած շրջանները նման թաղապետերով յոլա կգնան:
7 ամսից ավել է՝ Արաբկիրի թաղապետարանը 20 մ տարածքի բարեկարգման համար «չի կարողանում» իրավական հիմք գտնել:
3 ամսից ավել է՝ աչքս ջուր կտրեց՝ քաղաքապետարանի «մասնագետների» պատասխանին սպասելով: Չափազանց բարդ հարցա, որը մի քանի տարում հազիվ լուծում գտնի: Երևի դրսից մարդ հրավիրեն, տեղի փորձը չի հերիքի...
Ահա այսպես է լինում, երբ հոր վաստակի արդյունքում ոչ պրոֆեսիոնալ որդին քաղաքապետ է դառնում:
Ահա այսպես է լինում, երբ չգիտես՝ ինչի շնորհիվ նախկին ոստիկանը թաղապետ է դառնում...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1630566130575592
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



