Araratnews.am-ը գրում է.
ՖԻՖԱ-ն տուգանել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) անչափահաս ֆուտբոլիստների գրացման գործընթացում խախտումներ կատարելու համար: Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
Ֆեդերացիային վեց ամիս է տրվել համապատասխան ճշգրտումներ կատարելու համար: Տուգանքի չափը կազմում է 220 հազար շվեյցարական ֆրանկ (202 հազար եվրո): RFEF-ը պետք է փոխի անչափահաս խաղացողների գրանցման համակարգը:
«RFEF-ը խախտել է ՖԻՖԱ-ի որոշ օրենքներ՝ օտարերկրյա անչափահաս խաղացողների գրանցման վերաբերյալ», – ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրության մեջ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/fifa-n-202-hazar-evroyov-tuganel-e-ispaniayi-futboli-federaciayin/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել