1_result-262Araratnews.am-ը գրում է.

Սինուսիտն ու հայմորիտը այնքան էլ հաճելի բան չեն և ի հավելումն` հաճախ ցավոտ: Սկսած գլխում մշտական ճնշումից և վերջացրած քթից արտադրությամբ, բորբոքված կոկորդով և ջերմությամբ`այս տկարությունը կարող է յուրաքանչյուրին ուղեծրից հանել: Բայց եթե այս հիվանդությունը «համակել» է ձեզ կամ ձեր հարազատներից մեկին` մի շտապեք դեղատուն վազելու: Փորձեք արդյունավետ բնական միջոցներից մեկը:

Ա. տարբերակ. սեղմեք հոնքերը

Եթե ձեր քիթը բռնվել է, այս պարզ միջոցը ձեզ արագ թեթևություն կբերի: Պարզապես հավասար ուժով մատներով սեղմեք երկու հոնքերին:

Սկսեք հոնքերի եզրերից` գլուխն առաջ թեքելով` ձեռքերին հենված (արմունկներով հենվեք հարթ մակերևույթին):

Երբ կզգաք, որ ճնշումը նվազում է, անցեք հոնքերի մեջտեղին: Սեղմեք այնքան, մինչև նորից կզգաք, որ ճնշումը տեղափոխվել է, ապա անցեք հոնքերի ծայրին: Հասնելով վերջին կետին` մատներով շրջանաձև շարժումներ կատարեք:

Այս գործողությունը կօգնի ձեզ հաշված վայրկյաններում բռնված քիթը մաքրելուն:

Բ. տարբերակ. մինի մերսում կատարեք

Մինի մերսումը ոչ միայն հիանալի հանում է սթրեսը, այլև կետային մերսումը մաքրում է նաև բռնված քիթը:

Մատով մի  քանի անգամ սեղմելով անրակի ելուստին (կլորավուն մասին)` դուք կարագացնեք քթի լորձի հոսքը: Դրանից հետո կզգաք, թե ինչպես են մաքրվել և բացվել ականջները:

Մինի մերսման երկրորդ եղանակը` ձեռքերը խաչաձևել V տառի տեսքով և մերսել պարանոցը երկու կողմից: Սա խթանում է օրգանիզմից ավշի դուրս բերումը և արդյունքում մաքրում բռնված քիթը:

2_result-27

Գ. տարբերակ. գործի դրեք լեզուն

Կարելի է նաև միացնել երկու մեթոդները և մաքրել քիթը մատի և լեզվի օգնությամբ:

Որքան հնարավոր է ուժեղ սեղմեք լեզուն քիմքին և մատով միաժամանակ սեղմեք հոնքերի միջև գտնվող կետի վրա: 15-20 վայրկյան սեղմումը մի թուլացրեք` քթի լորձի արտահոսքը խթանելու համար:

Եթե դա չի օգնել, փորձեք 10-ական վայրկյան հաջորդաբար սեղմել քիմքը և հոնքերի միջև կետի վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել