168.am-ը գրում է.

Զագրեբն աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Ադրբեջան կատարած այցի շրջանակներում նման հայտարարությամբ է հանդես է եկել Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

Խորվաթիայի նախագահը Ադրբեջանում է գտնվում պաշտոնական այցով։
«Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում բավական հստակ է: Մենք աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և կարծում ենք, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ և դիվանագիտական ճանապարհով:

Մենք աջակցում ենք գործընթացին, որը վարում է ԵԱՀԿ Մինսկի խումբը»,- ասել է Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել