Մենք դատապարտված ենք լինելու «քթներս միջազգային շուկաներ մցնելու». սրա համար երկու կարևոր գորրծոն կա՝ ներքին փոքր (որոշ դեպքերում, նաև փոքրացող) շուկան ու 21-րդ դարի հնարավորությունները (թվային պրոդուկտներ, կոմունիկացիաների բազմազանություն, բիզնեսի գլոբալիզացիա):
Բիզնեսմենների նոր, երիտասարդ սերունդ է այսօր շրջում Երևանի փողոցներով, որոնք զարգացման միտման առումով լրիվ համապատասխանում են գլոբալիզացիոն միջավայրին: Դեռևս ավելի շատ փող ունեցող հին սերունդը մեծամասամբ (ոչ բոլորը) չի վստահում նոր թրենդներին ու այնպիսի բիզնեսներով է զբաղվում, որոնցով կարելի էր 20 տարի առաջ էլ զբաղվել:
Փաստերը` որոշ բիզնեսների գրանցած արդյունքները, նոր եկողների միտումները, հուշում են, որ ուշ թե շուտ հաջողակ բիզնեսմենների թիվն ավելանալու է:
Ծավալվելով աշխարհի տարբեր շուկաներում` կապ կպահեն ՀՀ-ի հետ որպես քաղաքացիներ, թե ոչ, կախված է պետական կառավարման որակից ու իրենց անհատական առանձնահատկություններից: