Այսօր մենք կպատմենք «Victoria’s Secret» ապրանքանիշի հաջողության պատմությունը:
Գրեթե յուրաքանչյուր աղջիկ ամբողջ աշխարհում գիտի այս ապրանքանիշի ներքնազգեստը: Երբ աղջիկները լսում են այս ապրանքանիշի անունը, մի պահ նրանց սրտի աշխատանքը դադարում է…Մի քանի րոպե նրանք տարվում են մտքերով` գեղեցիկի, հարմարավետության և կանացի ներքնազգեստի մասին: Եվ ի վերջո ինչպե՞ս կարող են կանայք զսպել իրենց՝ տեսնելով այդպիսի գեղեցիկ ներքնազգեստ, այդպիսի գեղեցիկ և երջանիկ մոդելների վրա… Թվում է, թե հենց ներքնազգեստն է, որ երջանկացնում է իրենց: Սա է հիմնական հաջողության գաղտնիքը` «Victoria’s Secret»-ը չի վաճառել հագուստ, նա վաճառել է զգացողություն` գեղեցիկ և ցանկալի լինելու զգացողություն:
Հաջողության պատմությունը
Ամեն ինչ սկսվեց Ռոյ Ռեյմոնդ անունով տղամարդուց, ով միշտ իրեն կորցնում էր, երբ ստիպված էր գնալ կնոջ հետ կանանց ներքնազգեստի խանութ, որը այն ժամանակ գտնվում էր խոշոր սուպերմարկետներում: Եվ նա հասկացավ, որ ներքնազգեստը այնքան ինտիմ է, որ անընդունելի է նրա գտնվելը բոլորի աչքին հասանելի վայրում՝ նաև նշելով, որ տղամարդկանց համար շատ անհարմար է:
Այդ ժամանակ Ռոյ Ռեյմոնդը որոշեց բացել խանութ, որտեղ կվաճառվեր միայն կանացի ներքնազգեստ` ստեղծելով հաճելի և հանգիստ մթնոլորտ ոչ միայն կանանց համար, այլ նաև տղամարդկանց, որպեսզի նրանք առանց կաշկանդվելու կարողանան գալ և նվերներ ընտրել իրենց սիրելիների համար: Արդեն 1982թ.-ին Ռեյմոնդը բացեց խանութների ցանց, նաև կատարեց վաճառք կատալոգների միջոցով, սակայն ֆինանսական դժվարություններ զգալով՝ ստիպված եղավ վաճառել ընկերությունը Լեսլի Վեքսներին, որին պատկանում էր կանանց հագուստի խանութների ցանցը:
Եվ հենց Վաքսները հասկացավ, որ կինը ուզում է գեղեցիկ ներքնազգեստ կրել նաև փակ հագուստի տակ՝ զգալու համար իրեն ավելի կանացի, գեղեցիկ և ցանկալի: Հենց այդ միտքն էր, որը հետագայում հաջողություն բերեց «Victoria’s Secret» ընկերությանը: Վաքսները շեշտը դրեց հենց կանանց վրա՝ ցույց տալով նրանց նրբաճաշակ ներքնազգեստի աշխարհը, որը յուրաքանչյուր կին կարող էր գնել խանութից:
Այս պահի դրությամբ, «Victoria’s Secret»-ը ներքնազգեստի (և ոչ միայն) առաջատար ընկերություններից է:



