‎17.00 կարծում եմ՝ կլինի նման տեքստ.... 

Մենք քննարկեցինք ու եկանք այն եզրակացության, որ առաջիկա տարիներին Հայաստանի համար ամենից կարևոր մարտահրավերը արտաքին ոլորտն է: Ուստի որոշեցինք միավորել մեր ջանքերը, և ես կստանձնեմ արտաքին գործերի գերատեսչության ղեկավարությունը: Առաջին մեր գործը կլինի հրաժարվել հայ–թուրքական խայտառակ արձանագրություններից:

Կարծում եմ՝ սա շատ լավ առիթ է Սարգսյանի համար Րաֆֆու ձեռքերով պատռել հայ-թուրքական արձանագրությունները և օգտագործել նրա՝ անգլերենով բոցաշունչ ելույթների կարողությունները 2015-ին ընդառաջ:

Հ.Գ.

Իրականում, քաղաքականությունից դուրս առավել հետաքրքիր կլիներ Րաֆֆուն տեսնել Սփյուռքի նախարարի պաշտոնում, որտեղ, կարծում եմ, իսկապես Րաֆֆին լավագույնս կկարողանա ցուցադրել իր ունակությունները՝ օգտագործելով իր կապերը: Սա արդեն երկարաժամկետ պլաններով... Բայց եթե այժմ նա դա ընդունի, ապա ընտրազանգվածը իրեն չի հասկանա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել