Հրաժարվել վատ սովորություններից և սկսել առողջ սնվել: Սրանք այն երկու կարևոր գործոններն են, որոնք կօգնեն ձեզ պահպանել տեսողությունը: Թե որոնք են վատ սովորությունները, դուք ավելի լավ կարող եք իմանալ, իսկ թե ինչպես սնվել, որ սննդատեսակների օգտագործումը հասցնել նվազագույնի և ինչ մթերքներ օգտագործել սննդակարգում, ներկայացնում եմ.
Աչքերի և տեսողության համար օգտակար մթերքներն են՝
Գազար
Իր բաղադրության մեջ ներառում է բետա կարոտին, ունի պաշտպանական ֆունկցիա, որի շնորհիվ աչքերը հնարավոր է պաշտպանել արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից:
Քաղցր կարտոֆիլ
Սա նույնպես պարունակում է է բետա կարոտինի մեծ չափաբաժին:
Սպանախ
Սպանախը և մյուս, այսպես ասած, տերևավոր բանջարեղենները հարուստ են A, B12, C վիտամիններով եւ կալցիով, որոնք կանխում են տեսողության վատացումը:
Յուղոտ ձուկ
Պարունակում են օմեգա 3, ճարպաթթուներ, որոնք օգտակար են աչքի ցանցաթաղանթի և արյունատար անոթների համար:
Ցիտրուսային մրգեր և հատապտուղներ
Հարուստ են վիտամին C-ով
Բրոկոլի, բրյուսելյան կաղամբ և բուլղարական պղպեղ
Հարուստ են վիտամին C-ով և պաշտպանում են աչքերը ցանցաթաղանթի վնասումներից:
Ընդեղեն, հավկիթ և ընկույզ
Պարունակում են մեծ քանակությամբ սպիտակուցներ, որոնք կանխարգելում են աչքերի հիվանդությունները: Ընկույզը իջեցնում է աչքերի չորությունը: Ընդեղենը պարունակում է ցինկ, որը շատ կարևոր բաղադրիչ է աչքի ցանցաթաղանթի առողջության համար:
Հնդկահավի միս
Հարուստ է ցինկով, վիտամիններով, որոնք պաշտպանում են կատարակտ հիվանդությունից և
դեղին բծերի առաջացումից:
Ավոկադո
Պարունակում է լյուտեին. սա պիգմենտ է, որը մեծ դերակատարություն ունի աչքի ֆիզիոլոգիայի համար: Լյուտեինը նաև նվազեցնում է կատարակտի և ակնային այլ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Աչքերի համար վնասակար սննդատեսակներ նույնպես կան:
Առավել հաճախ պետք է զերծ մնաք այն սննդատեսակների օգտագործումից, որոնք բարձրացնում են արյան զարկերակային ճնշումը և դառնում դիաբետի պատճառ: Սխալ սնվելու արդյունքում կարող եք նույնիսկ վատացնել տեսողությունը կամ ընդհանրապես զրկվել դրանից: Մի՛ օգտագործեք նատրիում պարունակող սննդամթերք, կոնսերվանտներ, մի՛ օգտվեք արագ սննդից և տապակած ուտելիքներից:
Խորհուրդներ տեսողությունը պահպանելու համար
• Տարին մեկ անգամ հետազոտվեք ակնաբույժի մոտ։
• Կանոնավոր արեք աչքերի վարժություններ։
• Մի՛ ծխեք: Ծխելու արդյունքում մեծացնում եք կատարակտով հիվանդանալու հավանականությունը։
• Կրեք արևային ակնոցներ, աչքերը պաշտպանեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից։