Barometer.am-ը գրում է.
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Վատիկանում ընդունել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:
Ինչպես հայտնում է BBC-ն` մեջբերելով Վատիկանի մամլո ծառայության հաղորդագրությունը, հանդիպումը նախապես ծրագված չի եղել և կայացել է լատինամերիկյան երկրում ստեղծված քաղաքական անկայունության ֆոնին:
«Հանդիպումը կայացել է քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի մտահոգիչ իրավիճակի ֆոնին, որում գտնվում է երկիրը և որն իր ծանր ազդեցությունն է թողել Վենեսուելայի ողջ բնակչության կյանքի վրա», - ասվում է Վատիկանի հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ քահանայապետը Վենեսուելայի նախագահին կոչ է արել «համարձակորեն ազնիվ և կառուցողական երկխոսության ուղի բռնել»:
Այսօր ավելի վաղ վենեսուելական ընդդիմության առաջնորդները հանդիպել են Վատիկանի ներկայացուցիչների հետ երկրի մայրաքաղաք Կարակասում: