Քաշքշում են դիակի շորերից մի կողմից մայրը, մյուս կողմից՝ նրանք: Սանիտարներից մեկը ջղայնացած բռնում է դիակի ոտից և ձգում իրեն...
- Մի՛ տանեք,- ճչում է մայրը,- ես ինոր երկիր կը տանի, մեր սարերու ջուր կը խմցուցի, կը սաղցուցի.... մի՛ տանեք...
Եկավ Հովհաննես Թումանյանը և շրջապատեց իրեն որբերով: Ես նրան գիտեի. այդ նա է, որ գրել է «Մի կաթիլ մեղրը», «Շունն ու կատուն»: Նա հագել էր սպիտակ շորեր և դրել կեպի: Կեռ քթով, սպիտակ ընչացքով, խաղաղ դեմքով նա կանգնեց, լուռ նայեց բոլորին, հետո նայեց հեռու և հեռացավ:
Հետագայում, երբ ես կարդացի նրա «Հոգեհանգիստը», ինձ թվաց, որ նա հենց այդ օրը՝ մեզնից հեռանալուց հետո գրեց այն:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arsen.vardanyan.7/posts/997474843696058
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել