Մալթայի օդանավակայանում թեթև շարժիչով օդանավ է կործանվել, կա 5 զոհAysor.am-ը գրում է.

Երկուշաբթի առավոտան Մալթայի օդանավակայանում թեթև շարժիչով օդանավի կործանման հետևանքով, նախնական տվյալնով, 5 մարդ է զոհվել: Օդանավում ԵՄ-ի արտաքին սահմանների անվտանգության հարցերի գործակալության («Ֆրոնտեքս») աշխատակիցներ են եղել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Օդանավի կործանման վայր են ժամանել  փրկարարներ, հրշեջներ և բժիշկներ:

Օդանավակայանը ներկա պահին փակ է: Երկրորդ աշխարհամարտի ժամանակներից ի վեր սա Մալթայի օդանավակայանում գրանցված ամենամեծ ավիաաղետն է:

Reuters-ի տվյալով՝ օդանավը լիբիական Միսուրատա էր ուղևորվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել