Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի իրավապահ մարմինները Բաքվում գործողություն են իրականացրել Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման աջակիցների դեմ, հայտնում է ԱՊԱ հործակալությունը:

Ավելի վաղ Ադրբեջանի դատախազությունը, Եվրոպական հռչակագրի համապատասխան, Թուրքիայի գլխավոր դատախազություն միջնորդություն է ուղարկել այդ երկրի տարածքում քննչական գործողությունների իրականացման նպատակով՝ Ադրբեջանում «Հիզմեթ» շարժման ներկայացուցիչների հետ կապերը, նրանց ֆինանսավորման աղբյուրները բացահայտելու համար:

Գործակալության տվյալներով՝ Բաքվում անցկացված խուզարկության ընթացքում հայտնաբերվել է 159 գրքի օրինակ և 9 ամսագիր, որոնց քարոզչությունը և տարածումն արգելված է:

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել