Image result for կառավարությունԳնդակը` մասնավորի կիսադաշտում

Տնտեսությանը նոր լիցքեր հաղորդելու համար հարկավոր է համագործակցել մասնավոր ընկերությունների հետ: Եթե փորձենք տեսակավորել տնտեսական դժգոհությունները, ապա կտեսնենք, որ դրանց թիրախում առավել հաճախ գտնվում է ոչ թե քաղաքացիական հասարակությունը, այլ տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտները: Տարբեր հարցերի շուրջ վերջիններս կա՛մ հանդես են գալիս դժգոհություններով, կա՛մ էլ խնդրում կատարել որոշակի փոփոխություններ այս կամ այն հարցերում:

Ժամանակն է, որպեսզի մասնավոր սեկտորը գիտակցի, որ ինքը նույնպես «խաղի» մասնակից է և կարող է առաջարկել խաղի կանոններ:

Հայաստանում կայացել է մենամյա «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդեսը, որին մասնակցել է նաև վարչապետը: Վերջինս հետաքրքվել է գործարարների խնդիրներով, որոնք խոչընդոտում են արտադրական ծավալների ավելացմանը և արտահանման աճին: Վարչապետը հորդորել է ընկերությունների ներկայացուցիչներին պատրաստել հստակ առաջարկությունների փաթեթ և այն ներկայացնել կառավարություն:

Գործադիր մարմնի ղեկավարը կարևորել է տեխնոլոգիաների կիրառումը և պատրաստակամություն հայտնել օժանդակություն ցուցաբերել տնտեսվարողին այդ հարցում: Ինչ վերաբերում է գյումթերքների իրացմանը, ապա սպասվում է, որ կստեղծվի նոր շուկաներ որոնող ընկերություն, որը կհեշտացնի գործարարների գործը:

Քայլն արված է: Այժմ գնդակը մասնավոր ընկերությունների կիսադաշտում է: Լավ արդյունքների համար վերջիններս պետք է ներկայացնեն արդյունավետ և իրատեսական ծրագրեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել