Image result for առաջնագիծՆերվայնանում եմ, որ ամեն գիշեր սահմանին լարվածությունից հետո մեյդան են հելնում լրատվականների վերլուծաբաններ ու մի քանի մթոմ քաղաքառազմաադրբեջանագետներ ու հայտնում են դարի ամենախելացի միտքը. «Հնարավոր է պատերազմ լինի», կամ «Թշնամին ակտիվացել է, ի՞նչ է լինելու»:
Ոնց որ անգրագետների հավաքածու լինի։ Ո՞նց կարա իրեն ինչ-որ բանի գետ մարդը հելնի ու խոսալուց օգտագործի «Հնարավոր է», «Միգուցե» բառերը... Ա՛յ անխելքներ, մի բան ասելուց պիտի հստակ հիմնավորում ունենաք, թե չէ սահմանամերձ գյուղերի երեխեքն էլ են կարում ձեր նման անալիզ անեն... Ձեններդ կտրեք ու 1-ին դասարանի մակարդակի վերլուծություններ մի՛ արեք:
Ինչ է նշանակում՝ «ի՞նչ է լինելու» հարցը կամ «ի՞նչի է թշնամին ակտիվացել»:
Էտ հարցի պատասխանը չիմացողների համար ասենք, որ թշնամին երբեք պասիվ չի եղել, ամեն Աստծու օր, ամեն Աստծու վայրկյան հնարավոր է պատերազմ լինի, երբ դու ունես էդքան թշնամիներ... 
Ասածս ի՞նչ ա. ձեններդ կտրեք էլի, զզվցրիք արդեն, ամեն օր նույն ցնդաբանությունները, նույն անասուն կարծիքները նույն անգրագետ քաղաքագետներից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել