Զլմ-ներ. Սիարան և Ռասել Ուիլսոնը երեխայի են սպասումLife.panorama.am-ը գրում է.
Արևմտյան զլմ-ները նշում  են, որ Սիարայի և Ռասել Ուիլսոնի ընտանիքում սպասվում է  համալրում։ Զույգը, որը ամուսնացել է 2016 թվականին, սպասում է  առաջնեկին։
Երգչուհու հղիության մասին կասկածները հիմնավորվում են երկու պատճառով. Նախ երգչուհու շատ երկրպագուներ պնդում են, որ վերջերս փոխվել է նրա կազմվածքը, կլորացել է փորը, երկրորդը, նրա հղիության մասին նշում են աղբյուրները։
«Սիարան երեխայի է սպասում և նա շատ հուզված է, որ շուտով մայր է  դառնալու։ Ռասելը ցանկանում է ունենալ երկու կամ երեք երեխա։ Նրանք ուզում են ունենալ մեծ ընտանիք»,- պատմել է աղբյուրը։
Սիրանա և Ռասելը որևէ կերպ չեն մեկնաբանել այս լուրերը։
Նշենք, որ Սիարան արդեն ունի մեկ երեխա, որի հայրը ռեփեր Ֆյուչերն է։
Рассел Уилсон и Сиара
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել