Այս կանոնները մշակել են ամերիկացի ֆիզիոլոգներն ու սննդաբանները: Եվ այսպես…
1. Անպայման նախաճաշեք: Սնունդը, որն ուտում եք արթնանալուց հետո մեկ ժամվա ընթացքում, 20%-ով արագացնում է նյութափոխանակությունն ամբողջ օրվա համար: Իդեալական նախաճաշը պետք է պարունակի սպիտակուցներ (եփած միս) և ածխաջրեր (շիլաներ, հաց):
2. Ձեզ համար կանոն դարձրեք շաբաթը մեկ անգամ կշեռքի վրա կանգնելը: Սա կօգնի տեսնել նիհարելու տեմպերի իրական պատկերը:
3. «Բազմոցային» հանգիստն ու հեռուստացույցի առջև նստելը չպետք է գերազանցի օրական 1,5 ժամը: Միշտ և ամենուրեք բաց մի թողեք ձեր մկաններն ակտիվացնելու հնարավորությունը:
4. Ուտեստների կալորիականության օրագիր պահեք: Կարելի է ուղղակի երեկոյան թղթի վրա գրելով վերհիշել, թե ինչքան եք այդ օրը կերել: Սա կօգնի բարձրացնել ինքնատիրապետումը:
5. «Նիհարելու» կոնկրետ և հասանելի նպատակներ դրեք: Փոխարենը միանգամից մոդելային քաշ երազելը, փորձեք ազատվել ձեր քաշի 10%-ից: Սա արդեն իսկ կօգնի լավացնել ինքնազգացողությունն ու իջեցնել ճարպակալմանն ուղեկցող հիվանդությունների առաջացման հավանականությունը:
6. Հրաժարվեք ձեր ամեն մի կորցրած կիլոգրամի համար ձեզ խրախուսելուց: Եթե աշխատանքային օրերին դուք հետևում եք ճիշտ սննդակարգին և ֆիզիկական ակտիվ ապրելակերպին, ապա չի նշանակում, որ հանգստյան օրերին ստամոքսի համար կարելի է «տոն» կազմակերպել: Հակառակ դեպքում կունենանք մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ ձևաչափը:
7. Մարդը, ընդհանրապես, ինչ-որ բան ավելի լավ է անում, երբ ունի ընկերակից կամ գտնվում է հսկողության տակ: Ուստի, շատ ավելի լավ կլինի, որ ունենաք ընկեր կամ ընտանքի անդամ, որը ձեզ կխրախուսի չշեղվել նիհարելու ճիշտ ուղուց: Իսկ ավելի լավ կլնի, որ նրանք ձեզ հետ նաև սպորտով զբաղվեն և հետևեն ճիշտ սննդակարգին:
Նյութի աղբյուրը` այստեղ