viber-skypeAraratnews.am-ը գրում է.

Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն առավել անվտանգ մեսենջերներ է ճանաչել Facebook-ը եւ WhatsApp-ը: Այս մասին հայտնում է Vedomosti.ru-ն:

Վարկանիշային աղյուսակում ընդգրկվել են ընդամենը 11 ընկերություն իրենց 16 ամենատարածված մեսենջերներով: 6 մեսենջերի համար (WhatsApp, iMessage, FaceTime, Duo, Line և Viber) միացված է end-to-end կոդավորումը, որը հիմնականում ապահովում է անձնական տվյալների գաղտնիությունը: Ըստ աղբյուրի՝ Skype-ը և Snapchat-ը առավել խոցելի մեսենջերների թվին են պատկանում. դրանք դուրս են մնացել ցանկից:

Երկրորդ և երրորդ տեղերը կիսել են iMessage-ը, FaceTime-ը և Telegram-ը, որոնց հեղինակը В контакте սոցիալական կայքի համահիմնադիր Պավել Դուրովն է:

Աղյուսակի վերջին տեղերում են չինական QQ-ն և WeChat-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել