Քիմ Քարդաշյանը մեկուսացել է հանրային կյանքից ու տխրեցրել երկրպագուներինLife.panorama.am-ը գրում է.

Արդեն մոտ 3 շաբաթ է անցել այն օրվանից, երբ ամերիկյան ռեալիթի աստղ Քիմ Քարդաշյանին թալանեցին Փարիզում։ Այս միջադեպից հետո, չնայած որ Քիմը սոցիալական ցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող կինն է՝ 134 մլն, դեռևս չի վերադարձել թվիթեր, ինստագրամ կամ հանրային կյանք։
 
Քարդաշյան քույրերից Քորթնին ասել է, որ Քիմն իրեն այնքան էլ լավ չի զգում։ Ի դեպ, հայտնվում են պնդումներ, որ 2 երեխաների մայր Քիմն այլևս չի ցանկանում վերադառնալ այն կյանքին, որով ապրում էր մինչ կողոպուտը, երբ նրանից գողացան ավելի քան 10 մլն դոլարի զարդեր։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել