Սպիտակի երկրաշարժի հետևանքով առաջ եկած աղետի գոտու վերականգնման աշխատանքները դեռևս շարունակվում են: Գրեթե ամեն տարի որոշակի ծրագրեր են իրականացվում աղետու գոտու անօթևաններին բնակարաններով ապահովելու համար:
Աղետի գոտում բնակապահովման նախաձեռնություններին զուգահեռ՝ վերջին տարիներին իրականացվել են նաև դպրոցաշինական, առողջապահական և մշակութային հաստատությունների կառուցման ծրագրեր: Աղետի գոտու՝ մասնավորապես Գյումրիի անօթևանների խնդրի լուծումը գտնվում է կառավարության ուշադրության ներքո: Այդ մասին ԱԺ-ում իր ելույթում խոսել է նաև ՀՀ վարչապետը: Նրա խոսքով՝ կառավարությունը կշարունակի աղետի գոտու վերականգնման աշխատանքները, իսկ 2017 թվականին Գյումրիում ամբողջովին կավարտվի շինարարության ու բնակարանների բաշխման ծրագիրը։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1785326231747304&id=100008098336391&__mref=message_bubble
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել