SnakesAraratnews.am-ը գրում է.

Օձերը նույնպես թաթեր են ունեցել մոտ 150 մլն տարի առաջ, սակայն գենետիկական մուտացիայի հետևանքով սողունների վերջույթներն անհետացել են: Այս մասին EurekAlert թերթի հաղորդմամբ՝ հայտարարել են ԱՄՆ-ի Ֆլորիդայի համալսարանի կենսաբանները:

Նրանք պարզել են, որ էվոլյուցիայի ընթացքում օձերի ԴՆԹ-ում տեղի է ունեցել երեք մուտացիա, որոնք էլ իրենց հերթին բացասաբար են ազդել վերջույթների զարգացման վրա:

Ըստ հրապարակման՝ մոտ 150 միլիոն տարի առաջ օձերը, ինչպես նաև այլ սողուններ, թաթեր են ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել