Panorama.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկումների ավարտին, քվեարկությունից առաջ վարչապետ Կարեն Կարապետյանին եզրափակիչ ելույթի համար տրվեց մինչև մեկ ժամ ժամանակ, բայց նա խոսեց կարճ։

Նախ շնորհակալություն հայտնեց բոլորին, նաև քննադատողներին, այնուհետև անդրադարձավ առաձին խմբակցությունների ելույթներին։

Կոռուպցիայի դեմ պայքարի մասին «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորների ելույթներին ի պատասխան, Կարապետյանը նկատեց. «Մեր ՕԵԿ-ի գործընկերները ասում են, որ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար։ Է, բոլորը գրել են, չգրե՞նք։ Մյուս հայտարարությունը՝ շատ ունեք այսպես կոչված, լո-լո՝ բանակցել, աջակցել։ Բաներ կան, որ իրականում մեզանից պահանջում են վերլուծել, աջակցել։ Եվ վերջում հայտարարեցիք, որ ծրագրում մասեր կան, որ ձեր դուրը գալիս են, բայց ձեռնպահ կմնաք, քանի որ ծրագրում չկա կետ, որ օֆշորներից փողը վերադարձնեն։ Հիմա հռետորական հարց՝ եթե գրեինք, կվերադարձնեի՞ն, ավելացնեինք, կողմ կքվեարկեի՞ք»։

Անդրադառնալով ՀԱԿ-ի դիրքորոշմանը, Կարապետյանը նկատեց, որ ընդդիմությունը ճիշտ է, իրենք ախտորոշում չեն կատարել ու գրել են, որ պետք է ախտորոշեն և հավելեց. «Այն ախտորոշումը, որ մենք պետք է անենք, քսան օրը բավարար չէ։ Ասում եք վեց ամսով ենք ծրագիր ներկայացրել, մի քիչ ավել ներկայացնեինք, հնարավոր է՝ քննադատվեինք, թե ինչ գիտեք ընտրություններից հետո ինչ կլինի, որ այսքան երկար ժամկետի համար եք ներկայացրել ծրագիր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել