Tert.am-ը գրում է.
Հանցավոր աշխարհի «հեղինակություններից» մեկը` «օրենքով գող» Զախարի Կալաշովը, որն առավել հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով, կառավարել է Ռուսաստանի հանցավոր աշխարհում շրջանառվող ֆինանսները՝ դրանք բաշխելով հանցախմբերի միջև:
Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ Շաքրո Մոլոդոյի դեմ հարուցված քրեական գործի շրջանակում ստացված նյութերին հղումով:
«Կալաշովը՝ որպես Ռուսաստանի հանցավոր աշխարհի ղեկավար, «ոլորտի» ներկայացուցիչների միջև բաշխել է անօրինական ճանապարհով ստացված գումարներն ու ունեցվածքը»,-նշվում է նյութերում:
Հայտնի է նաև, որ «օրենքով գողը» հանցավոր աշխարհի՝ իր ենթակայության տակ գտնվող ներկայացուցիչներին տվել է անհրաժեշտ հանձնարարություններ ու ցուցումներ՝ ծրագրելով նրանց հանցավոր գործունեությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



