Panorama.am-ը գրում է.
«Բառադիության հասնող մեր արխային լինելը, բոլորը մեղավոր են ինձանից բացի, ինձ համար լավ է, մյուսների հերն էլ անիծած, քանի դանակը ոսկորին չի հասել տեղից չշարժվելու մտայնությունը բերելու էր մի կետի, որից հետդարձն այլևս անհնար էր լինելու: Այդ կետին բան չէր մնացել»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում կառավարության ծրագրի քննարկմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Նա նշեց, որ չի ցանկանում անդրադառնալ կատարած սխալներին, փոքր ու մեծ դերակատար մեղավորներին:
«Հիմա նոր սկիզբ դնելու, հանրության մեջ նոր արյուն ներարկելու, որակական, արմատական փոփոխություններ կատարելու փորձի, ջանքի, կամքի, թերևս վերջին հնարավորությունն է, որ պարտադրված ենք անել, քանի որ այլ տարբերակ գոյություն չունի»,- նշեց ՀՅԴ-ական գործիչը:
Ա. Վարդանյանի գնահատմամբ՝ ծրագրում տրված է ծանրագույն վիճակի անկեղծ գնահատական, հանրային, պետական, տնտեսական կյանքի շիտակ ախտորոշում, դրանից բխող խնդիրների ճշգրիտ ձևակերպում, ներքին ու արտաքին մարտահրավերներին համարժեք, համարձակ, հավակնորդ, գործնական ծրագիր է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



