Image result for առողջապահության ոլորտՄեր երկրի առջև ծառացած առաջնայիններից մեկը, թերևս, առողջապահական ոլորտի բարեփոխումների գործընթացի առավել արդյունավետ կազմակերպելն է: Բանն այն է, որ մարդկանց գերակշիռ մասը, ովքեր օգտվել կամ օգտվում են բժշկական հաստատությունների մատուցած ծառայություններից, տարբեր խնդիրների են հանդիպում՝ թղթաբանականից մինչև ֆինանսական, որոնք հաճախ հանգեցնում են լրացուցիչ քաշքշուկների և նաև՝ հիվանդության բարդացման:

Այսօր խորհրդարանում կառավարության ներկայացրած ծրագրի դրույթներից պարզ դարձավ, որ նախատեսվում է առողջապահության ոլորտում էլեկտրոնային տեղեկատվական համակարգի ներդրում, ինչի շնորհիվ բուժհաստատության համար հասանելի կդառնան տվյալ հիվանդին անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային տարբերակով, այսինքն՝ կհեշտանա հիվանդի գործը, և առավել նպատակային կկազմակերպվի բուժհաստատության աշխատանքը:

Բացի այդ՝ նոր ծրագրով նախատեսվում է պետական պատվերի շրջանակում բուժհաստատության կանխավճարային ֆինանսավորման համակարգից անցնել հիվանդի բուժման առավել արդյունավետ և անհատականացված հետվճարային համակարգի: Փաստորեն, հիվանդն, ըստ գնային կամ այլ նախընտրության, կարող է արդեն նոր մրցակցային պայմաններում ընտրել իրեն հարմար բուժհաստատության ծառայությունը, որից օգտվելուց հետո կկատարվի վճարումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել