escalating-aAraratnews.am-ը գրում է.

Իրաքի զինված ուժերը Մոսուլի մատույցներում 30 բնակավայր են ազատագրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այդ մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում կատարելով As Sumaria հեռուստաալիքին:

Աղբյուրի տվյալներով՝ ռազմական գործողությունների ընթացքում զորքերը երեք գլխավոր ուղղություններով՝ հարավային, արևելյան և հյուսիսարևելյան, հաջողությամբ մոտեցել են քաղաքին:

Զինվորականները շրջապատել են Էլ Համդանիա շրջանը, որը գտնվում է Մոսուլից մոտ 20 կմ հեռավորության վրա: Զինված ուժերը գրավել են մի շարք ռազմավարական բնակավայրեր՝ Բարթալան, Նիմրուդը, ինչպես նաև տասնյակ գյուղեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել