Lurer.com-ը գրում է.
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան անդրադարձել է՝ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում կատալոնյան «Բարսելոնայից» կրած 0:4 հաշվով պարտությանը:
«Անհատական սխալները թանկ արժեցան մեզ համար: Ֆերնանդինյո, Կլաուդիո Բրավո, այո՛, նրանք սխալվեցին: Բայց դա խաղի մի մասն է: Փորձեցինք լավ խաղալ, դարպասը գրավելու հնարավորություն ունեցանք, սակայն չիրացրիք դրանք: Անհնար է հաղթել գոլ չխփելով:
Սա կարիերայիս վատագույն պարտությունը չէր: Վատագույնն այն ժամանակ էր, երբ «Բավարիայի» հետ պարտվեցինք «Ռեալին», իսկ ես սխալվեցի մեկնարկային կազմի հարցում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է իսպանական մամուլը:
2013/14 մրցաշրջանում «Բավարիան» Գվարդիոլայի գլխավորությամբ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում երկու անգամ պարտվել է «Ռեալին» (0:1 հաշվով՝ Մարդիդում, 0:4 հաշվով՝ Մյունխենում):