58080512c36188995e8b45eaԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ չի բացառում ԵՄ գագաթնաժողովի ընթացքում հակառուսական պատժամիջոցների քննարկման հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Interfax-ը։

«Չի կարելի բացառել այդ հնարավորությունը»,-ասել է նա։

Մերկելը Սիրիայում քաղաքական գործընթացի մեկնարկի պատասխանատվությունը դրել է Ռուսաստանի վրա։

Օլանդը հավելել է, որ «պետք է դիտարկվեն բոլոր հնարավորությունները», սակայն դեռևս վաղ է խոսել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել