Չեմ կարողանում գրել :
Չեմ կարողանում ու վերջակետ :
Եթե հիմա գրառում գրեմ , ապա պիտի պատմեմ ձեզ իմ տնայինների մասին, վաղվա հայոց լեզվիս թեստի որոշ հարցերի մասին: Խոսեմ այն մասին, որ բավականին անհանգստանում եմ վաղվա թեստի համար : Մյուս կողմից էլ հետաքրքրասիրությունս է խեղդում՝ տեսնես քանի՞ բալ կհավաքեմ:
Դրանից հետո միգուցե ձեզ նկարագրեի իմ անգլերենի գրքերն ու ասեի, որ այն գրքերը,որոոնցով հիմա պարապում եմ, բավականին հետաքրքիր են : Որ սկսել եմ հաճույքով պարապել :
Միգուցե հետո պարզաբանեի, որ պարապելուց հաճույք ստանալու ՛՛պատճառը՛՛ վերջերս ֆեյսբուքի վրա թքած ունենալն է : Ես սկսել եմ հետ վարժվել վիրտուալ կյանքից, իրական կյանքս հետաքրքրացել է :
Պիտի գրեմ այն մասին, որ այսօր երթուղայինում գեղեցիկ աչքերով երիտասարդի եմ հանդիպել: Սա ուղղակի կնշեի: Ես սիրում եմ ուշադրություն դարձնել այն ամենին, ինչ գեղեցիկ է : Իսկ երբ ինչ-որ գեղեցիկ բան եմ տեսնում ՝ անպայման բարձրաձայնում եմ : Ես կասեի, որ գեղեցիկ աչքեր եմ տեսել, իսկ դուք ձեր երևակայության օգնությամբ կպատկերեիք դրանք: Կստացվեր, կամ էլ չէր ստացվի: Էական չէ :
Կարող էի ձեզ նաև պատմել այն մասին, որ ես հենց հիմա պաղպաղակ եմ ուզում: Մեծ,սառը ու քաղցր պաղպաղակ: Բայց դե դա ու՞մ է հետաքրքիր....Ես եմ ու իմ ցանկությունները:
Կարող էի պատմել, որ սիրում եմ խանութների արտացոլման մեջ ինքս ինձ ժպտալ:
Կամ որ մեր փողոցը երեկոյան ժամերին այնքան շատ եմ սիրում, որ երկու կանգառ շուտ եմ իջնում , որ միքիչ քայլեմ :
Կարող էի պատմել, որ այնքան հոգնած եմ, որ ալարում եմ ձեռքս մեկնել ու գրասեղանիս վրայից վերցնել սուրճով բաժակս:
Ես կարող էի շատ բան պատմել:
Բայց....Չեմ պատմի))))
Նոր ընկերներիցս մեկին երբ բողոքում էի, որ չեմ կարողանում գրել, ասեց . ՛՛Գրի այն, ինչ առաջինը մտքիդ կգա՛՛ :
Ու ես էլ որոշեցի....
Որ..
Ձեզ կներակայացնեմ այն երգը, որը առավոտվանից երգում եմ : Տղամարդու գեղեցիկ ձայնը առավոտվանից կարծես թե գոռա ականջիս մեջ (երգում կա այդպիսի մի հատված, կրկներգի ժամանակ բղավելով է երգում:)
Հենց այդ տեսահոլովակն էլ կներկայացնեմ: Քանի որ հենց դա է իմ մտքում:
Հո հայոց լեզվիս թեստի մասին չե՞մ պատմելու)))))
Միասին վայելենք այս երգը:
Ի դեպ՝ տեսահոլովակին էլ ուշադրություն կդարձնեք:
Այսքանը:
Ես էլ...
Գնամ սուրճս խմեմ:
Բարի դիտում))))
Նյութի աղբյուր՝ http://sunesevada.blogspot.com/2012/03/blog-post_23.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել