Newmag.am-ը գրում է.
newmag ամսագրի գլխավոր խմբագրի խոսքը մարդ լինելու շանսը բաց չթողնելու ու ճարահատյալների աշխարհում ապրել կարողանալու մասին:
Այս աշխարհի հետ ինչ որ բան այն չէ: Ակնհայտորեն: Աշխարհը, որը մենք ենք ստեղծել, արժանապատիվ մարդկանց համար չէ, այլ ճարահատյալների: Երբ արձակուրդ եմ գնում, ակամա շփվում եմ հասարակության հետ:
Շուկայում, խանութում, գետնանցումում, կանգառում ամեն օր շփվում եմ անծանոթ, բայց ազգակից մարդկանց հետ,որոնց համար սիրելը դժվար գործ է, դիմացինի մռութը ջարդելը՝ սովորական, փողոցում մարդկանց ժպտալը՝ հիմարության ապացույց, բոլորին հենց այնպես, ձեռքի հետ խաբելը՝ առօրյա, պարտքով փող ուզելն ու չտալը՝ հաջողված գործարք:
Բոլորն ուզում են ֆռռացնել ինձ: Հեշտ չէ իրենց համար. չէ՞ որ ես իրենցից խելոք եմ, բանիմաց ու շրջահայաց: Դժվար գործ է, անշուշտ: Բայց հաջողացնում են: Բոլորը: Անխտիր: Ես յուրաքանչյուրին տալիս եմ իր բաժին շանսը: Օգտագործում են, քամուն տալիս ու պահանջում երկրորդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



