Ավտովթարից մահացած 18-ամյա աղջկա եղբորը կտեղափոխեն հիվանդասենյակYerkir.am-ը գրում է.

Տեղեկացրել էինք, որ երեկ ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Հրազդան-Երևան ավտոճանապարհին: Իրար էին բախվել Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Mercedes-ը ուսանողների էր տեղափոխելիս եղել դեպի Երևան: Վթարի հետևանքով մահացել էր 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը: Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Yerkir.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ 20-ամյա Հրանտ Գասպարյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ:

Տղայի առողջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն բավարար: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել