Անվտանգության հարցերով եվրահանձնակատար Ջուլիան Քինգը հարցազրույց է տվել գերմանական Die Welt-ին, որում անդրադարձել է այն հարցին, թե ինչ հետևանքներ կունենա Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրումը Եվրոպայի համար։

Քինգի կարծիքով՝ քաղաքի ազատագրումը ԴԱԻՇ-ի գրոհայիններից կարող է ունենալ շատ լուրջ հետևանքներ Եվրոպայի անվտանգության համար։

«Մոսուլի ազատագրումը վտանգավոր է նրանով, որ Եվրոպա կարող են վերադառնալ ԴԱԻՇ-ի գրոհայինները, որոնք պատրաստ են ահաբեկչական գործողությունների։ Դա լուրջ վտանգ է, որին պետք է պատրաստ լինել։ Ներկայում մարտական կետերում գտնվում է ԴԱԻՇ-ի շուրջ 2500 գրոհային, որոնք այնտեղ մեկնել են ԵՄ երկրներից»,-ասել է նա։

Քինգը միևնույն ժամանակ նշել է, որ շատ կարևոր է առավելագույնս բարձրացնել ահաբեկչական վտանգին հակազդելու մակարդակը։ Եվրահանձնակատարի խոսքով՝ Բրյուսելն առաջարկում է ուժեղացնել փաստաթղթերի վերահսկողությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել