Image result for захват мосула прямой эфирՄոսուլի գրավման օպերացիայի ուղիղ եթերն, ի դեպ, նորույթ չէ:
Ուղիղ եթերի համանման պրակտիկա կիրառվել է դեռևս հեռավոր 1972 թ. Գերմանիայում, երբ Մյունխեն քաղաքում օլիմպիական խաղերի ժամանակ ութ ահաբեկիչ գրավել էր հենց այն շենքը, որտեղ ապրում էին իսրայելցի մարզիկները:
Հակաահաբեկչական հատուկ կազմակերպված գործողությունը գերմանական հատուկ ծառայությունների համար ավարտվեց ամոթալի արդյունքներով:
Հատուկջոկատայինները շրջապատել էին շենքը և փորձում էին գրավել այն: Հարևանությամբ գտնվող շենքից հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակում էր գործողությունը, իսկ ահաբեկիչները հեռուստացույցով հետևում էին դրա ընթացքին: Գործողությունը տևեց վեց ժամ և ի վերջո ձախողվեց, իսկ դրա ընթացքում հատուկջոկատայինները սպանեցին 11 իսրայելցի մարզիկների:
Իհարկե, այս իրադարձությունները չի կարելի համեմատել Մոսուլի գրավման ճակատամարտի հետ, վերջինս երկրորդ աշխարհամարտից հետո թերևս խոշորագույն ճակատամարտերից մեկն է, որին միայն իրաքյան բանակի կողմից մասնակցում է 60 հազար զինվոր՝ ներառյալ քրդական ջոկատները, բայց ուշագրավը հենց երկու դեպքերում կիրառված ուղիղ եթերն է, որին հաստատապես հետևում են նաև Իսլամական Պետության ռազմական հրամանատարները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել