Brexit-ը սպառնալիք է Մեծ Բրիտանիայում 590 մլրդ դոլարի հասնող ամերիկյան ներդրումների համարAysor.am-ը գրում է.

ԱՄՆ-ի այն ընկերությունները, որոնք մոտավորապես 590 մլրդ դոլար են ներդրել բրիտանական տնտեսության մեջ, վերանայում են Մեծ Բրիտանիայում գործունեության ընդլայնման պլանները՝ զգուշանելով Brexit-ից հետո ԵՄ-ի միասնական շուկա թագավորության մուտքի սահմանափակումից:  Ինչպես  հայտնում է ТАСС-ն, այդ մասին հայտնել է Financial Times թերթը՝ հղում անելով ԱՄՆ-ի Առևտրական 

պալատին:
Հրատարակության տրամադրության տակ քաղվածքներ են հայտնվել աշխարհում այս խոշորագույն ձեռնարկատիրական ասոցիացիայի զեկույցից, որն այս շաբաթ ներկայացվելու է Մեծ Բրիտանիայի ղեկավարությանը:

«Brexit-ը սպառնալիք է Մեծ Բրիտանիայում 590 մլրդ դոլարի հասնող ամերիկյան ներդրումների համար»,- թերթը մեջբերում է փաստաթղթի հեղինակների խոսքը:

Նրանք նախազգուշացնում են, որ օվկիանոսի այն կողմից նոր ներդրումների ներգրավման ու պահպանման համար Միացյալ Թագավորությունը պետք է «անսահմանափակ մուտք» ունենա ապրանքների և ծառայությունների եվրոպական շուկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել