Wedding.am-ը գրում է.

Հրաչ Ուսթյան. այս անուն-ազգանունը մեծ հռչակ է վայելում ամբողջ Ռուսաստանում և նրա սահմաններից դուրս: Երիտասարդ հայ դիզայները իր ստեղծած շքեղ ու անզուգական հարսանեկան զգեստներով գերել է ամենաքմահաճ հարսիկների սրտերը՝ դառնալով մեծ ճանաչում ունեցող անուն:

Ծնվելով և ապրելով հայրենիքի սահմաններից դուրս՝ Հրաչը շարունակում է պահպանել հայկականությունը, և նույնիսկ 2014-ին ստեղծել է ՙՙՀայաստանի սիրտը՚՚ զգեստների հավաքածուն, որի համար արժանացել է ՀՀ նախագահի պարգևին՝ հայկական մշակույթի պահպանման գործում ունեցած ավանդի համար:

14478349_675872695893535_7751135922996903936_n14448388_1668614096786277_3375707113400565760_n

Այժմ Հրաչը իր դիզայներական ողջ տաղանդը ներդրել է ռուսաստանաբնակ մի այլ հայտնի հայի՝ ոճաբան Գոհար Ավետիսյանի հարսանեկան զգեստի պատրաստման գործում: Արդեն հրապարակված փոքրիկ լուսանկարից ակնհայտ է դառնում, որ Գոհարը իր հարսանիքի օրը շլացուցիչ տեսք կունենա:

14561863_1650112021947467_7495941692256681984_n

Իսկ մեզ մնում է վայելել մեր տաղանդավոր հայրենակցի ստեղծագործությունները:

ckj3eunwjuu14714571_1779910852267667_2739265905857921024_n14606937_329896267375573_6298671411913293824_n14591914_199511727145228_2355411823777284096_n

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել