Այսօր կխոսեմ գեղեցկուհի, ոճային ու շատ խելացի լրագրող-հաղորդավարուհի Աելիտա Չիլինգարյանի մասին, ով միշտ նորաձև է, տարբերվող ու առանձնանում է իր յուրահատկությամբ: Աելիտան արդեն 12 տարի է, ինչ աշխատում է հեռուստատեսությունում:

14469561_10202428214424062_1879600510636648593_n

«Հեռուստատեսության աշխարհն ինձ համար ամենահետաքրքիրն է։ Նորաձևությունն իմ անհատականությունը, բնավորության որոշ գծերը ցույց տալու միջոցներից մեկն է։ Եթե որևէ թրենդ իմ կյանքի ռիթմի հետ չի համընկնում, երբեք այն չեմ կրի»։

14702487_10202452878240642_7679543575777899785_n

Օրվա լուքը Աելիտան ընտրում է ելնելով օրվա անելիքից: «Քանի որ հաճախ եմ նկարահանումների ու վազվզոցի մեջ լինում, հիմնականում շեշտը դնում եմ հարմարավետության վրա։ Իսկ ամենասիրելի զբաղմունքը բոլոր ոճերը սպորտային կոշիկների հետ համադրելն է։ Ընդհանրապես ոճեր խառնել շատ եմ սիրում»։

14650344_10202481616479080_3362514924503612803_n

Դե ինչ, բացի լավ լրագրող ու հաղորդավարուհի լինելուց, Աելիտան սիրում է նորաձևության միտումները, հետևում է դրանց և հագուստին նոր գույներ է հաղորդում իր յուրահատուկ կերպարով: Դիտեք լուսանկարները և համոզվեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել