1432698278_aliyev-putinAraratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի անկախության 25-ամյակի առթիվ: Ria.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

ՌԴ ղեկավարն ընդգծել է, որ Բաքուն այս ընթացքում մեծ հեղինակության է արժանացել միջազգային ասպարեզում:

«Ուրախ եմ նշել, որ ամուր բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված ռուս-ադրբեջանական հարաբերությունները դինամիկ զարգանում են, և ես վստահ եմ, որ ապագայում մենք կարող ենք էլ ավելի մերձեցնել մեր ջանքերը միջազգային հարցերում», – նշված է պաշտոնական հաղորդագրությունում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել