Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժածների մոտ դրական դինամիկա կաYerkir.am-ը գրում է.

Մոսկվա-Երևան  ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից Ռուսաստանում շարունակում է  բուժում ստանալ Հայաստանի 4 քաղաքացի։

yerkir.am-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ տուժածներից երկուսի մոտ, որոնց վիճակը նախօրերին գնահատվում էր ծայրահեղ ծանր, դրական դինամիկա կա և այսօր բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության: Նրանք շարունակում են բուժշում ստանալ Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցում:

Մյուս երկու տուժածներն արդեն տեղափոխվել են Բեսլանի  բազմապրոֆիլ հիվանդանոց. նրանց մոտ առկա են կոնքի և ազդրի բազմակի կոտրվածքներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել